Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

Որքա՞ն է կյանքի միջին տեւողությունը

Ի՞նչ անելիքներ ունի այստեղ երկրի առողջապահական համակարգը Սկիզբը՝ «ՀՀ»՝ մարտի 11, 18–ի համարներում

 

Հիվանդածին մահացության վերլուծությունը մեծապես օգնում է բացահայտել եւ գնահատել առողջության խաթարումների առաջնային եւ երկրորդային կանխման ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունավետությունը։ Առաջնային կանխումը հիվանդությունների եւ վնասվածքների առաջացմանը նպաստող ապրելաոճի եւ պրոֆեսիոնալ գործունեության ռիսկի գործոնների հետ վտանգավոր շփման հավանականության նվազեցման ուղղությամբ տարվող աշխատանքներն են, որոնք կարող են զգալիորեն կրճատել հիվանդածին մահացությունը։

 

Երկրորդային կանխումը հիվանդության որոնումը (փնտրտուքը), հայտնաբերումը, վաղաժամ ախտորոշումը եւ գիտականորեն հիմնավորված, ժամանակակից արդյունավետ սխեմաների վրա կառուցված, համարժեք բուժման կազմակերպումն է։

 

Սրանք արդի գործնական բժշկության երկու հիմնարար ուղղություններն են, որոնցից առաջինը պահանջում է անհատի եւ հասարակության, մասնավոր եւ պետական բոլոր կառույցների, պետության կառավարման բոլոր օղակների համայն ուժերի համախմբում եւ նպատակային պայքար ռիսկի գլխավոր գործոնների դեմ։ Այս կերպ միշտ էլ ձգտել են կանխել առաջին հերթին մահաբեր հիվանդությունների առաջացումը կամ դանդաղեցնել դրանց զարգացումը, իսկ մյուսը՝ երկրում արմատավորել բուժման ամենաանվտանգ, ամենաարդյունավետ եւ ամենաորակյալ մասնագիտական օգնությունը՝ կատարելագործելով ախտորոշման եւ բուժման մեթոդները։ Բայց կա նաեւ գլխավոր ուղղությունը՝ բժշկագիտությունը, առանց որի առաջին երկու ուղղությունները զարգանալ չեն կարող։ Խնդիրն այն է, որ բժշկագիտության նվաճումները ներդրվեն գործնական բժշկության մեջ մեծ ճկունությամբ, անվտանգության, արդյունավետության եւ որակի երաշխիքների առկայության պայմաններում։

 

Ընդհանուր առմամբ՝ ժողովրդի առողջության ամրապնդման խնդիրների արդյունավետ լուծումն ապահովելու համար պահանջվում է ողջ հասարակության եւ պետության ակտիվ աջակցությունը։ Այժմ կփորձեմ ներկայացնել ԱՀԿ Եվրատարածքի երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, հանրային առողջությունը բնութագրող մի քանի ցուցանիշների համեմատական գնահատականը։ Այս առումով, մեծ հետաքրքրություն է ներկայացնում Եվրատարածքի մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, առաջատար հիվանդություններից՝ սրտանոթային համակարգի հիվանդությունների օրինակով։ 100 000 բնակչի հաշվով հիվանդածին մահացությունը սրտանոթային հիվանդություններից ԱՀԿ Եվրատարածքի երկրներում. ԱՊՀ երկրներ կին տղամարդ Ռուսաստան (2006) 241.9 762.8 Ուզբեկստան (2005) 246.7 428.1 Մոլդովա (2006) 266.7 383.4 Տաջիկստան (2005) 209.7 365.0 Ադրբեջան (2004) 189.1 299.1 Հայաստան (2003) 104.0 291.3 Միջինը՝ 209.7 421.6 Արեւմտյան Եվրոպայի երկրներ կին տղամարդ Ֆինլանդիա (2005) 32.3 135.9 Գերմանիա (2004) 37.0 107.4 Նիդերլանդներ (2004) 36.6 83.7 Շվեդիա (2004) 27.4 81.8 Ֆրանսիա (2004) 21.6 68.0 Շվեցարիա (2004) 20.2 64.4 Ընդամենը՝ 29.1 90.2 Բերված թվերը վկայում են, որ ԱՊՀ երկրներում սրտանոթային հիվանդություններից առաջացած կանանց մահացությունը 7.2, իսկ տղամարդկանցը՝ 4.6 անգամ բարձր է, քան Արեւմտյան Եվրոպայի երկրներում։ ԱՊՀ երկրների ցանկում Հայաստանն, իհարկե, ամենաբարվոք վիճակում է, սակայն եթե համեմատում ենք Արեւմտյան Եվրոպայի միջին ցուցանիշների հետ, ապա մեզ մոտ կանանց հիվանդածին մահացությունը բարձր է 3.5 անգամ, իսկ տղամարդկանցը՝ 3.2։ Սա այն է, ինչի մասին մենք արդեն խոսել ենք։

 

Խիստ ցավալին այն է, որ այս տարբերությունը տարեցտարի մեծանում է։ Այսպես, եթե 1970–ական թվականներին մինչեւ 65 տարեկան մարդկանց՝ այս հիվանդություններից առաջացած մահացության միջին թիվն Արեւմտյան Եվրոպայի, Արեւելյան Եվրոպայի եւ ԱՊՀ երկրներում 100 000 հոգու հաշվարկով, եղել է համարյա նույնը՝ 100 մարդ, ապա 1999–ին՝ Արեւմտյան Եվրոպայում արձանագրվել է մահացության կտրուկ իջեցում՝ 50, Արեւելյան Եվրոպայում՝ ընդհակառակը՝ բարձրացում՝ 120։

 

Դրամատիկ աճ է արձանագրվել ԱՊՀ երկրներում՝ 230։ Դիտարկելով առավել տարածված հիվանդություններից առաջացած մահացության պատկերը եւ դրանց փոփոխությունների դինամիկան, բնականաբար, անհրաժեշտություն է առաջանում ցույց տալ այն լծակները, որոնց օգնությամբ Արեւմտյան Եվրոպայի բոլոր երկրներում, ԱՄՆ—ում, Կանադայում, Ավստրալիայում եւ զարգացած այլ երկրներում հաջողվել է շոշափելի արդյունքների հասնել մահացության եւ առողջ կյանքի տարիների կորստի կրճատման, սպասվելիք առողջ կյանքի տարիների երկարացման եւ առհասարակ հիվանդացության իջեցման ուղղությամբ։ Հայտնի է, որ սրտանոթային հիվանդությունների շարքում աշխարհի երկրների մեծ մասում հիվանդացության եւ մահացության առումով առաջին տեղը զբաղեցնում է սրտամկանի իշեմիկ հիվանդությունը։ ԱՊՀ երկրներում 2003—2006 թթ. սրտի իշեմիկ հիվանդությունից յուրաքանչյուր 100 000 բնակչի հաշվարկով մահացել է 89.18 կին եւ 252.6 տղամարդ։ Մինչդեռ Արեւմտյան Եվրոպայի երկրներում՝ 8.9 կին (10 անգամ ցածր) եւ 41.2 տղամարդ (6.1 անգամ ցածր)։ Հայաստանում (2003թ.) կանանց մահը կազմել է 43.7 (4.9 անգամ բարձր), տղամարդկանցը՝ 200.3 (4.8 անգամ բարձր), քան Եվրոպայում։ ԱՊՀ երկրներում ռեկորդակիրը Ռուսաստանի դաշնությունն է՝ (2005թ.) 99.8 կին (11.2 անգամ բարձր) եւ 406.3 տղամարդ (9.8 անգամ բարձր)։ Շարունակելի...

Հեղինակ. Էմիլ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Սկզբնաղբյուր. hhpress.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Մանկական պալիատիվ բուժօգնությունը` հանձնաժողովի օրակարգում
ՀՀ ԱՆ. Մանկական պալիատիվ բուժօգնությունը` հանձնաժողովի օրակարգում

Կայացել է երեխաների իրավունքների պաշտպանության ազգային միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։ Օրակարգի թեման՝ Հայաստանում մանկական պալիատիվ...

ԼՈՒՐԵՐ: Մանկական հիվանդություններ Լրահոս երեխաների մասին ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Ամառային ճամփորդությունններին ընդառաջ հիվանդությունների կանխարգելման հիմնական միջոցառումները
ԵՊԲՀ. Ամառային ճամփորդությունններին ընդառաջ հիվանդությունների կանխարգելման հիմնական միջոցառումները

Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել
ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան

TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Կանանց առողջության խնդիրներն ու բարելավման ուղիները
ԵՊԲՀ. Կանանց առողջության խնդիրներն ու բարելավման ուղիները

Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...

Առողջ կին
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել

Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. Ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ

Աշխարհում յուրաքանչյուր ութերորդ մարդն ունի ավելորդ քաշ։ Վերջին 30 տարում մեծահասակների շրջանում ավելորդ քաշի ցուցանիշը կրկնապատկվել է, իսկ պատանիների...

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ

Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում

Համընդհանուր հայտարարագրման համակարգում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակն ընդլայնվել է...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել
Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել

Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...

Վարակաբանություն
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:

1955 թ. նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՈ-Ի անդամ-պետությունները Դեկլարացիա ընդունեցին հանդուրժողականության սկզբունքների վերաբերյալ: 1996 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան առաջարկեց անդամ-պետություններին ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել...

Հոգեկան առողջություն Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ